ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի 2-րդ փուլում Հայաստանը կներկայացնի Լիլիթ Մկրտչյանը

PanARMENIAN.Net - Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի 2-րդ փուլին, որը կկայանա սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը Նանկին քաղաքում (Չինաստան):



Առաջնությանը կմասնակցեն 12 շախմատիստուհիներ` Նանա Ձագնիձեն (Վրաստան, 2536), Մարի Սեբան (Ֆրանսիա, 2531), Ժու Չենը (Քաթար, 2473), Մոնգոնթուլ Բաթհույագ (Մոնղոլիա, 2412), Բեթյուլ Քիմրե Յըլդըզ (Թուրքիա, 2217), Չժաո Սյուէ (Չինաստան 2544),Շեն Յան (Չինաստան, 2453), Քսյու Յուխուա (Չինաստան, 2485), Յու Վենյուն ( Չինաստան, 2443), Բաիրա Կովանովա ( Ռուսաստան, 2406), Մարտա Ֆիերո (Էկվադոր 2394) եւ Լիլիթ Մկրտչյան (2467):



Խաղարկային օրեր` սեպտեմբերի 28 - հոկտեմբերի 2 եւ հոկտեմբերի 4-9: Հանգստյան օր` հոկտեմբերի 3:



Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի 1-ին փուլում Հայաստանից հանդես էր գալիս Էլինա Դանիելյանը, որն արդյունքում կիսեց 2-3 տեղերը չինուհի Իֆան Խոուի հետ, իսկ 8.5 միավորով հաղթող ճանաչվեց հնդկուհի Համփի Կոներուն



ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրի մրցաշարը տեղի է ունենում 2009-2010 թթ. եւ ներառում է վեց մրցաշար, որոնց մասնակցում են աշխարհի 18 ուժեղագույն շախմատիստուհիներ: Յուրաքանչյուր շախմատիստուհի պետք է մասնակցի 4 մրցաշարի, որոնց արդյունքում հաղթողը կհանդիպի ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի հետ:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---