Ավարտվել են A(H1N1) վիրուսի տարածումը կանխող պատրաստուկի սինթեզման աշխատանքները24 սեպտեմբերի 2009 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել են A(H1N1) վիրուսի տարածումը կանխող պատրաստուկի սինթեզման աշխատանքները: Այս մասին Երուանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարարության հակահամաճարակային եւ հիգիենիկ տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Փորձագետը հայտարարեց, որ Հայաստանում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը A(H1N1) վիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար: Ներկա պահին Հայաստանում չկան A(H1N1) վիրուսով հիվանդներ: «Անհրաժեշտության դեպքում մենք ունենք բոլոր դեղամիջոցները հիվանդությունը բուժելու համար»,- հայտնեց Լիանա Թորոսյանը եւ ավելացրեl, որ Առողջապահության նախարարությունը դիմել է Ռուսաստանին եւ Համաշխարհային առողջապահական կազմակերպությանը պատրաստուկը երկիր ներմուծելու հարցով, որից հետո կսկսվեն կանխարգելիչ պատվաստուները խոցելի խմբերի համար` առաջին օղակների բժիշկներ , «Շտապ օգնության» բժիշկներ եւ հղի կանայք: Պատվաստուկը արդեն կիրառվում է Չինաստանում եւ ԱՄՆ-ում: Գոյություն ունի պատվաստուկի երկու տեսակ` կենդանի եւ թուլացված կենդանի, որոնք օգտագործվում են ինտրանազալ կամ ներարկման միջոցով: Թորոսյանի խոսքերով, խուճապի համար պատճառներ չկան: A(H1N1) վիրուսի տարածման կանխարգելման համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները`Հայաստանի առողջապահության նախարարությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որտեղ մտնում են նախարարության տարբեր բաժինների մասնագետներ, իսկ «Զվարթնոց» օդակայանում գործում է սանիտարական կարանտինային կետ: Բնակչության իրազեկման հարցը ԱՆ-ն մտադիր է լուծել հատուք բուկլետների միջոցով: «Բուկլետները տարածվում են երկրի բոլոր մարզերում, շրջանային պոլիկլինիկաների եւ վարչությունների միջոցով: Հիմնական կանխարգելման միջոցն է` պահպանել անձնական հիգիենան»,- նշեց Լիանա Թորոսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |