Երեւանում մահացել է անիմատոր Ռոբերտ Սահակյանցը24 սեպտեմբերի 2009 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում մահացել է հայ տաղանդավոր անիմատոր Ռոբերտ Սահակյանցը: Մահը վրա է հասել երկարատեւ հիվանդությունից եւ բարդ վիրահատությունից եհտո: Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1950թ-ն Բաքվում: 1964թ-ից ապրել է Երեւանում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 4 տարի Խաչատուր Աբովյանի անվան համալսարանը հաճախելուց հետո 1972թ-ին հեռացվել է` դասերին չհաճախելու պատճառով: Բայց այդ ժամանակ նա արդեն աշխատում էր (1970թ-ից) «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ - մուլտիպլիկատոր, իսկ 1972թ-ից ռեժիսոր - մուլտիպլիկատոր: Ռոբերտ Սահակյանցը հանդիսացել է իր գրեթե բոլոր ֆիլմերի սցենարի հեղինակը եւ բեմադրող ռեժիսյորը: Իր ֆիլմերի ընդհանուր թիվը հասնում է 30-ի (եթե հաշվի առնենք նաեւ ավանդական 10 կամ 30 րոպեանոց ֆիլմերը, ինչպես նաեւ այն ֆիլմերը, որոնք նկարահանվել են ОРТ-ի եւ Հայկական հեռուստատեսության համար, ապա ֆիլմերի թիվը հասնում է հարյուրի): Ռոբերտ Սահակյնցը հանդիսացում է նաեւ «Հայֆիլմի» նկարահանած անիմացիոն այլ ֆիլմերի համահեղինակ: Նրա ֆիլմերն արժանացել են մրցանակների միջազգային եւ համախորհրդային կինոփառատոններում. Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Կիեւում, Երեւանում, Մոսկվայում եւ Թալինում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |