ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՂՐՂԶՍՏԱՆ 5 ապրիլի 2002 - 00:21 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Դուշանբեյից մեկնել են Բիշքեկ: Այցի օրակարգում առաջինը Ղրղզստանի նախագան Ասկար Ակաեւի հետ հանդիպումն է: Երկու երկրների ղեկավարների զրույցից հետո, տեղի կունենան բանակցություններ ընդլայնված կազմով: Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի, այդ թվում եւ Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը: Ռոբերտ Քոչարյանն ու Ասկար Ակաեւը համատեղ մամլո ասուլիս կանցկացնեն: Այցի ընթացքում Հայաստանի նախագահը կհանդիպի Ղրղզստանի վարչապաետի եւ ղրղզական խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սպասվում է, որ երկօրյա պաշտոնական այցի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսական համագործակցության զարգացման հարցերին: Կքննարկվեն նաեւ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում գործընկերության հեռանկարները: Հայաստանի ղեկավարի այցի օրերին Բիշքեկում կկայանա վերջերս ստեղծված հայ-ղրղզական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |