Հրանտ Վարդանյան. Ծխախոտի «Մասիս տաբակ» ֆաբրիկան աշխատում է առանց ընդհատումների25 սեպտեմբերի 2009 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Ծխախոտի «Մասիս տաբակ» ֆաբրիկան աշխատում է առանց ընդհատումների, տնտեսական ճգնաժամը չի անդրադարձել նրա գործունեության վրա: Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Գրանդ-հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանը: Նրա խոսքերով, գործարանում աշխատում է 1600 բանվոր եւ 1050 սեզոնային աշխատող: «Ճգնաժամը չի անդրադարձել մեր աշխատանքի վրա, հակառակը, նոր աշխատատեղեր են բացվում: Ամեն ինչ կարելի է հաղթահարել, եթե մտածված ես աշխատում: Մենք մեր աշխատանքի ընթացքում երբեք չենք դիմել կառավարության ֆինանսական օգնություն ստանալու համար»,-ասել է ձեռնարկատերը` հավելելով, որ թութունը մթերվում է գյուղացիներից 73 դրամով մեկ կիլոգրամի համար: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, ապա Վարդանյանը համարում է, որ նրա սահմանի բացումը մեծ հնարավորություններ կբացի Հայաստանի ծխախոտի արդյունաբերության համար, քանի որ թուրքական շուկան շատ մեծ է»: «Այն մտահոգությունը, որ հայտնում են մեր գործարարներն այն մասին, թե թուրքական էժան ապրանքը կխեղդի տեղի արտադրողին, սխալ է: Ես կարծում եմ, որ կառավարությունը համապատասխպան ուղղումներ կանի օրենսդրության մեջ մաքսային քաղաքականության մասով եւ դրանով կապահովի հայկական ապրանքների պաշտպանությունը դեմպինգային գներից»,-ասել է Վարդանյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |