Արամ Հարությունյան. Ի տարբերություն ՀԱԿ-ի, ՀՅԴ դիրքորոշումը հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ անկեղծ է25 սեպտեմբերի 2009 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ի տարբերություն ՀԱԿ-ի, ՀՅԴ դիրքորոշումը հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ անկեղծ է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը` մեկնաբանելով Դաշնակցություն կուսակցության բողոքի ակցիան հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման առիթով:«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդը օժանդակել է Դաշնակցության դիրքորոշումը` հայտնելով, որ շատ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր կուսակցություն հստակ արտահայտի իր դիրքորոշումը եւ ոչ մեկին չզիջի այդ հարցում: Բոլորը պետք է հասկանան, որ երկիրը գերխնդիր ունի, որը պետք է լուծում ստանա»,- ասել է Արամ Հարությունյանը: Նա այդ գործընթացում առանձնահատուկ նշանակություն է տվել նաեւ Սփյուռքին եւ ողջունել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը. նա հոկտեմբերի մեկից սկսելու է հայկական համայնքներ այցելել: Հարությունյանը նաեւ ընդգծել է, որ ներկա իրադրության մեջ Դաշնակցությունը Սփյուռքի բարձրախոսն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |