Կարինե Ղազինյանը եւ Պիտեր Սեմնեբին քննարկել են «Արեւելյան գործընկերությունը»25 սեպտեմբերի 2009 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը Երեւանում հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստնանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռուալ դե Լյուցենբերգերը եւ ՀՀ-ում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը, ով ներկայացնում է նաեւ շվեդական նախագահությունը:Փոխնախարար Ղազինյանը մեծապես կարեւորելով ՀՀ - ԵՄ հարաբերությունները, անդրադարձավ ԵՄ Արեւելյան գարծընկերության նախաձեռնությունը, հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջեւ բազմակողմ համագործակցությանը: Հանդիպման ընթացքում Կարինե Ղազինյանն ու դեսպան Սեմնեբին քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր: Եվրոպացի դիվանագետի խնդրանքով փոխնախարարը ներկայացրեց հայ - թուրքական հարաբերությունների եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |