Արամ Առաջին. Հայոց ցեղասպանության ճանաչումը համազգային պայքարի մի մասն է25 սեպտեմբերի 2009 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ իր կարծիքն է հայտնել Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Նորին Սրբությունն իր նամակում խորհուրդ է տվել ՀՀ նախագահին մասնակից դարձնել հայ ժողովրդին համազգային բնույթ կրող հարցի լուծմանը: Արամ Առաջինը նաեւ նշել է մարտահրավերների առկայությունն Արձանագրություններում, որոնք կարող են ազդել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ղարաբաղյան հարցի լուծման վրա: Նա նաեւ նշել է, որ Սփյուռքը Հայոց ցեղասպանության հետեւանք է: «Հայոց ցեղասպանության ճանաչումը համազգային պայքարի մի մասն է: Այդպիսով, որեւէ համաձայնության գնալուց առաջ, հարկավոր է հարցին մոտենալ մեծ զգուշությամբ»,-ասել է Նորին Սրբությունը` նշելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող բանակցությունների մաս կազմել: Արամ Առաջինը նաեւ իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ` կոչ անելով ՀՀ նախագահին համոզվել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի անդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |