ԱՄՆ-ի հայ համայնքը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ դեսպանին25 սեպտեմբերի 2009 - 20:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Քաղաքական կուսակցությունների եւ Հայ Առաքելական եկեղեցու թեմերի ներկայացուցիչները ԱՄՆ-ում, այցելել են Հայաստանի դեսպանություն, որտեղ հանդիպել են դեսպան Թաթուլ Մարգարյանին: Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի հայերը կիսվել են իրենց մտահոգություններով` կապված հայ - թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների հնարավոր ստորագրման հետ: Հանդիպման ընթացքում Թաթուլ Մարգարյանին փոխանցվել է նամակ, որում հայ համայնքի ներկայացուցիչները մերժում են պատմական իրադարձությունների քննարկման գաղափարը եւ նշում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է նախապայման ցանկացած բանակցությունների սկզբի համար: ԱՄՆ-ի հայ համայնքը նաեւ վստահ է նրանում, որ Թուրքիայի տարածքային ամբողջականության եւ սահմանի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է արդարության համար պայքարից, հաղորդում է Asbarez.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |