Հայ ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը դուրս է եկել Դանիայում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ25 սեպտեմբերի 2009 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (55կգ ք/կ) դուրս է եկել Հերնինգ քաղաքում (Դանիա) ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:Ամոյանը 1/16 եզրափակչում անցկացրած առաջին մենամարտում պարտության մատնեց եգիպտացի Հասան Մոստաֆային, 1/8-ում հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Ռովշան Բայրանովի նկատմամբ, քառորդ եզրափակչում 10:0 հաշվով ջախջախեց կորեացի Գյու Ջին Չոիին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 3:0 հաշվով առավելության հասավ ռումինացի Վիրջիլ Մունտենաուի նկատմամբ: Ամոյանը, դուրս գալով ԱԱ եզրափակիչ, առնվազն արծաթե մեդալ է ապահովել իր համար: Իր առաջիկա մենամարտի մրցակիցը կորոշվի դանիացի Հական Նիբլոմայի եւ իրանցի Համիդա Ռեյհանպուրի մենամարտում: Նշենք, որ սեպտեմբերի 25-ին` հունահռոմեական ըմբշամարտի առաջնության առաջին օրը, մրցությունն անցկացվում է միայն 55կգ քաշային կարգում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |