Հայաստանի նախագահը ցավակցություն է հղել Ռոբերտ Սահակյանցի ընտանիքին25 սեպտեմբերի 2009 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցություն է հղել հայտնի հայ մուլտիպլիկատոր եւ ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով ստացա անվանի ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Սահակյանցի մահվան լուրը: Նա հայ մուլտիպլիկացիայի անվիճելի առաջատարն էր եւ հայ նորագույն մշակույթի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկը: Բարձրաճաշակ արվեստագետի եւ հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացու նրա նկարագիրը տպավորիչ էր եւ օրինակելի: Նրա ստեղծած մուլտֆիլմերն ունեն ընդգծված ազգային բնութագիր, միաժամանակ հասկանալի ու սիրելի են բոլորին` անկախ ազգային պատկանելությունից եւ տարիքից: Այս անփոխարինելի կորստի պահին իմ ցավակցությունն եմ հայտնում Ռոբերտ Սահակյանցի ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- իր ուղերձում նշել է ՀՀ նախագահը:![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |