Գաբրիել Սարգսյանը ,Inventichess-2009ե 8-րդ փուլում խաղաղության դաշն է կնքել բելգիացի Բարթ Միհելսի հետ26 սեպտեմբերի 2009 - 02:51 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 15-րդ կարգի ,Inventichess-2009ե շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ փուլում, որն անց է կացվել բելգիական Անտվերպեն քաղաքում, խաղաղության դաշն է կնքել բելգիացի գրոսմայստեր Բարթ Միհելսոնի հետ: Սարգսյանի համար մրցաշարում դա չորրորդ ոչ ոքին էր:8-րդ փուլում հաջող խաղաց Կրիշնան Սասիկիրան եւ Յան Թիմանը` հաղթելով Անտոանետա Ստեֆանովային եւ համապատասխանաբար Դեյվիդ Հաուելին: Բոլոր մյուս պարտիաներն ունեցել են խաղաղ ելք: Մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Էմիլ Սուտովսկին, ով 8 փուլում հավաքել է 6 միավոր: Նրա ամենամոտ հակառակորդ Էտյեն Բարկոն կես միավորով դեռ ետ է մնում: Սարգսյանն ակտիվում ունենալով 4 միավոր` Մուզիչուկի, Սոչկոյի, Ստեֆանովայի եւ Թիմանի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 4-8-րդ տեղերը: 9-րդ եզրափակիչ փուլում Գաբրիել Սարգսյանը հանդիպել է Սլովենիայի ներկայացուցչուհի Անա Մուզիչուկի հետ, իսկ մրցաշարի առաջնորդ Սուտովսկին ուժերը չափել է բուլղարացի շախմատիստուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ: 8-րդ փուլի արդյունքները. Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա) - Կրիշնան Սասիկիրան (Հնդկաստան) - 0:1 Յան Թիման (Հոլանդիա) - Դեյվիդ Հաուել (Անգլիա) - 1:0 Բարթ Միհելս (Բելգիա) - Գաբրիել Սարգսյան (Հայաստան) - 0.5:0.5 Անա Մուզիչուկ (Սլովենիա) - Բարտոշ Սոչկո (Լեհաստան) - 0.5:0.5 Էտյեն Բակրո (Ֆրանսիա) - Էմիլ Սուտովսկի (Իսրայել) - 0.5:0.5 Մրցաշարային դրությունը 8 փուլից հետո` Սուտովսկի - 6; Բակրո - 5.5; Սասիկիրան - 5; Ստեֆանովա, Մուզիչուկ, Սոչկո, Թիման - 4; Միհելս 2.5; Հաուել - 1: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |