Ալեքսանդր Սոտնիչենկո. Թուրքիան հայտնվել է երկու կրակի արանքում28 սեպտեմբերի 2009 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Այժմ Թուրքիան փորձում է խուսանավել իր սեփական ու Ադրբեջանի շահերի միջեւ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն հակասում Ադրբեջանի շահերին: «Չգիտեմ Հայաստանի խորհրդարանն ինչպես, սակայն Թուրքիայի խորհրդարանը հանդես է գալիս Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման օգտին»,-ասել է Ալեքսանդր Սոտնիչենկոն` մեկնաբանելով այն փաստը, որ Արձանագրությունները հայտնվել են քննադատության կիզակետում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում: Ընդ որում ռուս փորձագետը նշել է, որ իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը կողմ է հանդես գալիս հայ-թուրքական հարաբերություններին: «Ըստ իս, Արձանագրությունները կվավերացվեն»,-ասել է Սոտնիչենկոն` հավելելով, որ Թուրքիայի խորհրդարանում կա նաեւ քրդական խմբակցություն, որը դրական է վերաբերվում երկրների հարաբերությունների կարգավորմանը:Հայ-թուրքական արձանագրությունները պետք է ստորագրվեն Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |