«Արեւորդի» էկոլոգիական փառատոնը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 25-29

PanARMENIAN.Net - «Արեւորդի» էկոլոգիական փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ եւ միակ էկոլոգիական փառատոնն է ողջ Հարավային Կովկասի տարածքում: «Արեւորդի» երկրորդ միջազգային էկոլոգիական փառատոնը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 25-29: Փառատոնը միաժամանակ տեղի կունենա արվեստի երեւանյան մի քանի կենտրոններում` ՆՓԱԿ, «Նարեկացի» Արվեստի կենտրոնում, ինչպես նաեւ Մարիոթ Արմենիա հյուրանոցում:



Փառատոնի նպատակը սեմինարների միջոցով բաց ֆորում ստեղծելն է, բաց քննարկումներն ու դասընթացները: Փառատոնին կմասնակցեն ավելի քան 60 հյուրեր` ռեժիսորներ, արվեստագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ առաջատար էկոլոգներ:



Փառատոնը կսկսվի քաղաքի փողոցներում կազմակերպված դիմակահանդեսով, որտեղ երեխաները` կենդանիների դիմակներով, կբարձրացնեն կենդանիների գնդակահարման խնդիրը:



Փառատոնի շրջանակներում կկայանա մի շարք ֆիլմերի ցուցադրություն, որոնցից առաջինը կդառնա հայտնի ռեժիսոր Լյուկ Բեսսոնի «Տուն» ֆիլմի երեւանյան պրեմիերան:



Ֆիլմերի ծրագիրը բաղկացած է երկու մասից` մրցութային եւ տեղեկատվական: Ծրագրի մրցութային մասում կլինեն երկու անվանակարգեր` լավագույն ֆիլմ վայրի բնության մասին եւ էկոլոգիական խնդիրների լավագույն հետազոտություն: Մրցութային մացում երեխաների համար նույնպես երկու անվանակարգ կլինի` մինչեւ 16 տարեկանների լավագույն հեղինակային ֆիլմ եւ էկոլոգիական թեմատիկայով լավագույն ֆիլմ:



Բացի ֆիլմերի ցուցադրությունից կկազմակերպվեն նաեւ հանդիպումներ էկոլոգների եւ ռեժիսորների հետ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---