Հիլարի Քլինթոնը կարող է Ցյուրիխ ժամանել հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմա՞նը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման արարողությանը հնարավոր է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ներկայությունը: Ինչպես գրում է NZZ Online գերմանական հրատարակությունը, ԱՄՆ հատուկ ծառայություններն արդեն համար են պատվիրել հյուրանոցում: Լուսաբանողների կարծիքով, հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմանն իր ներկայությամբ Քլինթոնը ցանկանում է ցույց տալ ԱՄՆ շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: «Այդ շահագրգռվածությունը հիմնականում բացատրվում է Կովկասի տարածաշրջանում առկա նավթի եւ գազի մեծ պաշարներով: Շվեյցարիայի միջնորդությունը արտոնագրված էր ԱՄՆ կողմից»,- ասել է Բեռնում ԱՄՆ նորանշանակ դեսպանը:



Հրատարակությունը նաեւ նշում է, որ ԱՄՆ Պետքարտուղարի մասնակցությունն արարողությանը «դեռեւս հաստատված չէ»:



Արարողությանը ներկա կլինի նաեւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Միշել Կալմի-Ռեյը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---