Երեւանում անցնում են Մոսկվայի հայկական թատրոնի բարեգործական հյուրախաղերը28 սեպտեմբերի 2009 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի հայկական թատրոնը, որի գլխավոր հիմնադիրն է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը, «Մոսկվայի տան», «Համազգային» թատրոնի հրավերով, եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ հաջողությամբ հյուրախաղերով հանդես է գալիս Հայաստանում: Եռօրյա հյուրախաղերի ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացնեն «Վայ, վայ կամ Վոյաժ հայկական ձեւով» ներկայացումը, բեմադրած XIX դարի վերջի - XX դարի սկզբի հայ դրամատուրգ Գրիգոր Տեր-Ալեքսանյանի պիեսի հիման վրա: Պիեսը շոշափում է Կովկասի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի հարցերը դարերի սահմանագծում: Իսկ սեպտեմբերի 29-ին` հյուրախաղերի վերջին օրը հայ հանդիսատեսի դատին կներկայացվի «Մենամարտ» ներկայացումը, բեմադրված ռոս դրամատուրգ Ալեքսեյ Ռիմովի պիեսի հիման վրա, որը շոշափում է չեչենական պատերազմի թեման: Երկու ներկայացումն էլ միջազգային եւ մոսկովյան թատերական փառատոններին գրավել են շատ մրցանակային տեղեր եւ դիպլոմներ: Մոսկվայի հայկական թատրոնի բոլոր ներկայացումները բարեգործական են: «Մեր նպատակն է` բարձր պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնել աշխարհին հայկական հնագույն մշակույթը: Մենք ուրախ ենք, որ թատերական յոթերորդ սեզոնում մենք հյուրախաղերով հանդես ենք գալիս Հայաստանում»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը: Նրա խոսքերով, թատրոնի խաղացանկը ընդգրկում է ինչպես հայ դասականների ստեղծագործությունները, այնպես էլ մանկական ներկայացումներ` բեմադրված Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով: Մոսկվայի հայկական թատրոնի բազմազգ թատերախումբը, կազմված է 25 դերասաններից եւ դերասանուհիներից, որի թվում կան հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, ներկայացումները բեմադրվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերե լեզուներով: «Մոսկվայի հայկական թատրոնը որոշակի համբավ ձեռք բերեց Մոսկվայում ոչ միայն հայ հանդիսատեսի շրջանում: Դժբախտաբար Հայաստանի պրոֆեսիոնալ դերասանները չեն համագործակցում Մոսկվայի հայկական թատրոնի հետ, չնայած համապատասխան հրավերներին: Չէ որ աջակցությունը կարող է լինել ոչ միայն նյութական», - ասաց Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը: Սլավա Ստեփանյանը իր զարմանքը հայտնեց այն բանի վերաբերյալ, որ ներկայացմանը ներկա չէին հայ գործընկերները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |