IT ոլորտի հայկական կրթական ծրագրերը օրինակ են շատ երկրների համար28 սեպտեմբերի 2009 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մշակված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կրթական ծրագրերը օրինակ են շատ երկրների համար: Այդ մասին այսօր Երեւանում Synopsys ընկերությունում ուսումնական դասընթացներ անցած հայկական համալսարանների ուսանողներին ընկերության դիպլոմների եւ պատվոգրերի հանձնման արարողությանը ասել է Synopsys նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանը:Մասնավորապես, ընկերության նախագահը նշել է, որ Հայաստանում ամենաոգեշնչողն այն է, որ այստեղ հայ մասնագետների ու մեր ընկերության աշխատակիցների մշակած կրթական ծրագրերով ուսուցումն անցկացվում է աշխարհի հարյուրավոր համալսարաններում: «Ծրագրերը թարգմանվում են մի քանի լեզուներով, այդ թվում` ռուսերեն, անգլերեն, չինարեն, իսկ այժմ թարգմանվում են նաեւ արաբերեն, քանի որ Synopsys ընկերությունը նպատակ ունի կրթական ծրագրեր իրականացնելու նաեւ Սաուդյան Արաբիայում»,- ամփոփել է ընկերության ղեկավարը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |