Արամ Կարապետյան. Ես կարծում եմ, որ մեր ամենաակտիվ գործողությունները դեռեւս առջեւում են28 սեպտեմբերի 2009 - 22:13 AMT PanARMENIAN.Net - «Մենք ակտիվորեն կմասնակցենք բոլոր այն միջոցառումներին, որոնք ուղղված են հայ-թուրքական արձանագրությունների ընդունման կասեցմանը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, կուսակցությունը նաեւ ակտիվորեն կմասնակցի խորհրդարանական լսումներին` ցույց տալու համար, թե որքան են արձանագրությունները հակասում Հայաստանի շահերին: Անդրադառնալով համագործակցությանը Դաշնակցության հետ` Կարապետյանը հաղորդել է, որ այս պահի դրությամբ ներքին համաձայնեցվածության արդյունքում «Նոր ժամանակները» ստանձնել են բացատրական աշխատանքը, իսկ ակտիվ գործողությունները վարում է Դաշնակցությունը: «Սակայն ես կարծում եմ, որ մեր ամենաակտիվ գործողությունները դեռեւս առջեւում են»,-ասել է Կարապետյանը: «Նոր ժամանակների» նախագահը հավելել է, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի այդ փաստաթղթերը վավերացվեն ՀՀ ԱԺ կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |