ԱՄՆ-ն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների28 սեպտեմբերի 2009 - 23:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Պետքարտուղարի խոսքերով, ԱՄՆ-ն ճիգեր կգործադրի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման համար, որոնք պետք է կարգավորվեն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետում: «Մենք կշարունակենք աշխատել ՀՀ ԱԳ նախարարի եւ իհարկե նախագահի ու երկրի կառավարության հետ: Եւ մենք, իհարկե, սատարում ենք Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը: Մենք բարեկամներ եւ գործընկերներ ենք եւ պետք է նաեւ ընթանանք տնտեսական բարգավաճման ուղով», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նրա խոսքերով, դա փոխադարձ համագործակցություն է եւ այն կշարունակվի ու կխորանա այնքանով, որքանով Հայաստանը մեծ նվիրվածություն ցուցաբերի ժողովրդավարությանը Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հիլարի Քլինթոնին բովանդակալից զրույցի համար, որտեղ շոշափվել է հարցերի լայն շրջանակ` սկսած հայ-ամերիկյան հարաբերություններից մինչեւ տարածաշրջանային խնդիրները` շեշտ դնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, հաղորդում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |