Սահմանամերձ գյուղերի հարցն անպայման կբարձրացվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի ժամանակ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի հատվածում տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանի դիտարկում ԵԱՀԿ-ի կողմից: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Տավուշի մարզից, վաղ առավոտյան հանդիպում է տեղի ունեցել մարզպետ Արմեն Գուլարյանի եւ սահմանում տեղակայված գնդի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի միջեւ:



Ըստ Գուլարյանի, դեպի Կիրանց եւ Բերքաբեր գյուղերը տանող ճանապարհը մշտապես գնդակոծվում է ադրբեջանական կողմից, ինչն անհնարին է դարձնում դաշտային աշխատանքները, այդ թվում նաեւ բերքահավաքը: «Մարզպետարանը աջակցություն է խնդրում ԵԱՀԿ-ից ադրբեջանական կողմի հետ հանդիպում կազմակերպելու համար: Մենք կարող ենք հանդիպել Վրաստանի տարածքում եւ քննարկել դաշտային աշխատանքների անվտանգության հարցը: Իջեւան տանող ճանապարհն անմխիթար վիճակում է, իսկ օգոստոսի 23-ին հայկական դիրքերը գնդակոծվել են խոշոր տրամաչափի գնդացրից»,-ասել է Գուլարյանը:



Իր հերթին գնդապետ Կարապետյանը նշել է, որ սահմանամերձ գյուղերի հարցն անպայման կարծարծվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան հերթական այցի ժամանակ:



«Այս տարի սահմանամերձ հայկական գյուղերը գնդակոծվել են ադրբեջանական կողմից 3394 անգամ, իսկ անցյալ տալի` 3500»,-ասել է գնդապետ Կարապետյանը: Նա նաեւ նշել է, որ դիտարկումն անցնելու է ջրամբարի մոտ, Բերքաբեր գյուղի հարեւանությամբ: Հակամարտող կողմերը կշփվեն ռադիոկապի միջոցով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---