Հայ - թուրքական արձանագրությունները պատմական համաձայնագիր է29 սեպտեմբերի 2009 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայ - թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները հանդիսանում են պատմական համաձայնագիր ոչ միայ Երեւանի ու Անկարայի համար, այլ նաեւ ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Ինդիանա նահանգի սենատոր, ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի Կոմիտեի անդամ Ռիչարդ Լուգարը:«Ես հուսով եմ, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործում կողմերը չեն հանդիպի խոչընդոտների: Ես նաեւ հուսով եմ, որ երկու երկրների միջեւ ստեղծվելիք հանձնաժողովը կարող է լուծել 1915թ-ի դեպքերի հետ կապված տարաձայունթյունները», - հայտարարեց սենատորը: Ռիչարդ Լուգարի խոսքերով` Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ առկա բանավեճերը անմիջականորեն ազդում են ԱՄՆ քաղաքականության վրա: «Ամեն տարի այս հարցը բարձրացվում է ԱՄՆ Կոնգրեսում: Այս հանգամանքը բարենպաստ չի հանդիսանում Թուրքիայի եւ Հայաստանի հետ մեր հարաբերությունների համար: Հայ - թուրքական հարաբերությունները կարգավորող համաձայնագիրը կդառնա ռեալ հաղթանակ», - ընդգծեց ամերիկյան սենատորը: Այս մասին հաղորդում է Anatolian News Agency-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |