Լարիսա Ալավերդյան. Հայ - թուրքական արձանագրություններում չկա պրագմատիզմ29 սեպտեմբերի 2009 - 18:34 AMT PanARMENIAN.Net - «Ես չգիտեմ որեւէ քաղաքական ուժ, որը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ինքը դեմ է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը», - այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նա նաեւ հավելեց, որ իշխանությունների այն պնդումները, թե բազմաթիվ քաղաքական ուժեր դեմ են երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը` անարդյունք են: «Նույնիսկ իշխող կուսակցությունն է ասում, որ արձանագրություններում կան թերություններ», - նկատեց նա:«Ժառանգությունը բավական հստակ է արտահայտել իր դիրքորոշումը: Մենք դեմ չենք հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ես գտնում եմ, որ արձանագրություններում չկա պրագմատիզմ», - ասաց Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով խմբակցությունը չի հրաժարվում երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացից, այն միայն արել է մի շարք առաջարկներ` կառուցողական նպատակներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |