«Յոթերորդ զգացողություն» ներկայացումով կբացվի Երեւանի Փոքր թատրոնի սեզոնը

PanARMENIAN.Net - Փոքր թատրոնի սեզոնը Երեւանում կբացի հայ-իտալական «Յոթերորդ զգացողություն» համատեղ ներկայացումը, որը ստեղծվել է 10-րդ դարի հայ հանճարեղ մտավորական, պոետ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության հիման վրա:



«Անցած տարվա հոկտեմբեր ամսում ստեղծվել էր ներկայացման սկզբնական տարբերակը` «Յոթ զգացողություն» անվան տակ, որը մեծ հաջողությամբ ներկայացվել է մի քանի միջազգային փառատոններում», - նշել է նախագծի հեղինակ, ռեժիսոր Վահան Բադալյանը:



«Յոթերորդ զգացողություն» ներկայացումը ստեղծվել է ՀՀ ԱԳ նախարարության եւ «Վերսիլիադանցա» իտալական մշակութային ընկերության աջակցությամբ:



Վահան Բադալյանի խոսքերով, թատրոնում կանցկացվեն թատերական արվեստի վարպետության դասընթացներ ուսանողների համար, նաեւ տեղի կունենա «Luce Armenia» ֆոտոալբոմի շնորհանդեսը եւ ֆոտոցուցահանդես բաց երկնքի տակ:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---