Հոկտեմբերի 1-3-ը Փարիզում տեղի կունենա «Մեր լուման ճգնաժամի հաղթահարման գործում» խորագրով ֆորումը29 սեպտեմբերի 2009 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-3-ըՓարիզում տեղի կունենաՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորկոնֆերանսի 35-րդ նստաշրջանի երիտասարդական 6-րդ ֆորումը` «Մեր լուման ճգնաժամի հաղթահարման գործում» խորագրով: Համաժողովի նպատակնէերիտասարդությանեւ ՅՈՒՆԵՍԿՕ-իմիջեւ կապի ամրապնդումը, որը թույլ կտա յուրաքանչյուր մասնակից երկրի պատվիրակներին կիսել իրենց տեսակետներն արդի խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ մասնակցել կազմակերպության ծրագրերի եւ գործողությունների զարգացմանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի երիտասարդականհամաժողովն առաջին անգամ գումարվելէ 1999 թվականին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի ժամանակ: Իսկ 2003 թվականի որոշմամբ երիտասարդական ֆորումը դարձավ գլխավոր կոնֆեռանսի անբաժան մասնիկը: Ֆորումին կմասնակցեն 99 երկրի 18-24 տարեկան 147 երիտասարդներ, ովքերներկայացնում են երիտասարդական կազմակերպություններ եւ առնչվում են երիտասարդների հիմնախնդիրներին համայնքային մակարդակով: Ֆորումին կմասնակցեն նաեւ 85 դիտորդներ 56 կազմակերպություններից` երիտասարդական կազմակերպությունների, միջազգային եւ տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հինգ երիտասարդ լրագրողներ (ՅՈՒՆԵՍԿՕ-ի յուրաքանչյուր տարածաշրջանից) նույնպես կմասնակցեն` ֆորումի աշխատանքները լուսաբանելու նպատակով: Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովում կներկայացնեն երկու պատվիրակներ` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ից եւ հասարակական ոլորտից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |