Չինական ներդրումները հայկական տնտեսության մեջ ավելանալու են

PanARMENIAN.Net - Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության հիմնադրման 60-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն: Նախագահը շնորհավորել է դեսպանին, նաեւ ջերմ շնորհավորանքներ փոխանցել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոին, երկրի ղեկավարությանն ու ժողովրդին` մաղթելով հետագա զարգացում եւ բարգավաճում:



Սերժ Սարգսյանն ուրախալի է համարել հանգամանքը, որ ՉԺՀ-ն իր հիմնադրման հոբելյանը դիմավորում է տնտեսությունում եւ հասարակական կյանքում ձեռք բերած տպավորիչ հաջողություններով: «Մենք մեծապես շահագրգիռ ենք` ամրապնդելու եւ խորացնելու մեր կապերը Չինաստանի հետ եւ կանենք հնարավորը մեր հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասել է նախագահ Սարգսյանը:



Հանրապետության նախագահն ու Չինաստանի դեսպանը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, «Շանհայ Էքսպո` 2010» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը, հայաստանյան տնտեսությունում չինական ներդրումների հետագա խթանմանը վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
---