Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Թուրքիա կմեկնի հոկտեմբերի 12-ին

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 12-ին կմեկնի Թուրքիա, որտեղ հոկտեմբերի 14-ին Բուրսայում «Աթաթուրքի» անվան մարզադաշտում կանցկացնի 2010 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղը Թուրքիայի հավաքականի դեմ:



Հայկական թիմը Բուրսա ժամանելու օրը տեղի ժամանակով ժամը 18:00-ին առաջին մարզումը կանցկացնի, իսկ հոկտեմբերի 13-ին ժամը 19:30-ին` ստուգողական մարզում արդեն «մարտի» ապագա դաշտում` «Աթաթուրքի» անվան մարզադաշտում:



Թուրքիա-Հայաստան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին (21:00-ին թուրքական ժամանակով):
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---