«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Ալեք Ալեքյանի «Արեւի երկիր» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվել է Ալեք Ալեքյանի «Արեւի երկիր» ցուցահանդեսը, որը նվիրված է Երեւանի 2791-ամյակին:



Ցուցահանդեսում ներկայացվել են գեղանկարչի 50 աշխատանքները: «Իմ նկարներում ես փորձում եմ արտահայտել երջանկության զգացողությունը»,-ասել է նկարիչը:



Ալեք Ալեքյանը ծնվել է 1966թ. Գյումրիում: Սովորել է Թեռլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1992թ. ընդունվել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դեկորատիվ արվեստի բաժին: Մասնակցել է բազում միջազգային ցուցահանդեսների:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---