Ամերիկյան մասնագետներն իրենց փորձը կկիսեն պարենամթերքի անվտանգության ապահովման հարցում29 սեպտեմբերի 2009 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Երեւանում մեկնարկել է պարենամթերքի անվտանգության ուլորտում հավաստագրման եւ ուսուցման եռօրյա նախագիծը`« SerfSave` պարենամթերքի անվտանգության հաջորդաբար ապահովվումը» խորագրով, որը կազմակերպել է «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» (CAPS) ծրագիրը: Այդ նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից, Հայաստանի Ամերիկյան համալսարանի եւ Հայաստանի ռեստորանների միության հետ համատեղ:Դասընթացները նախատեսված են հյուրանոցների, ռեստորանների, մթերքի առաքման ծառայության, սուպերմարկետների եւ ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար: «Այս նախագծի նպատակը պարենամթերքի անվտանգության ապահովվումն է, այն նաեւ ամերիկացի մասնագետների ժամանակակից գիտելիքները հայ գործընկերներին փոխանցելու հնարավորություն է»,-ասել է (CAPS) ծրագրի տնօրեն Արտակ Ղազարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ում բոլոր ռեստորաններն ունեն այդպիսի հավաստագրեր: Ղազարյանը նայեւ նշել է, որ նախագծի մասնակիցները ընտրվել են մրցութային հիմքով: Ծրագրում ներառված է 20 մասնագետ: Դասընթացներից հետո, հոկտեմբերի 9-ին կանցկացվի քննություն: Մասնակիցները, որոնք հաջողությամբ կհանձնեն քննությունները, կկարողանան շարունակել ուսումը եւ դառնալ միջազգային հավաստագրով դասախոսներ: Սա CAPS-ի արդեն երրորդ վերավորակավորման ծրագիրն է: Ծրագիրը ներառում է հինգ հիմնական ոլորտ` սննդի անվտանգության հիմքերը, խաչաձեւ աղտոտում եւ ալերգեններ, անձնական հիգիենա, ժամանակ եւ տաքություն, մաքրություն եւ սանիտարիա: Հատուկ այդ ծրագրի իրականացման համար հրավիրվել էր ԱՄՆ-ի հայտնի համալսարաններից մեկի`Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտի` Վիրջինիա TEK Տուրիզմի եւ հյուրընկալության ֆակուլտետի առաջատար պրոֆեսոր Մահմուդ Խանը: Նախորդ տարվա ապրիլ ամսին Մահմուդ Խանն ուղղումներ էր մտցրել մի քանի բուհերի ուսումնական ծրագրերի մեջ, աջակցել նոր ուսուցման մոթոդների կիրառմանը, նաեւ դասընթացներ անցկացրել Հայաստանում տվյալ ոլորտի ներկայացուցիչների համար: Այս դասընթացների անցկացումը նախատեսվում է գալիք տարվա ապրիլ ամսին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |