USAD/ARMENIA ընդհատված ծրագիրը կարող է վերսկսվել29 սեպտեմբերի 2009 - 22:25 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջատինդեր Չիմային: Հանդիպման առանցքում USAD/ARMENIA ընդհատված ծրագրի վերսկսման, աշխատանքների կազմակերպման ընթացքի, ոլորտների ընտրությանն առնչվող հարցերն էին: ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, փոխանցելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնները, փաստեց, որ ԱԺ նախագահը կարեւորում է USAD/ARMENIA ծրագրի շարունակականությունը եւ համագործակցությունը: Ա.Պետրոսյանը ներկայացրեց իր մոտեցումները աշխատանքների կազմակերպման եւ համագործակցության հետագա հարցերի շուրջ: Կողմերը քննարկեցին ծրագրի շրջանակներում ԱԺ մասնագիտական եւ տեխնիկական վերազինմանն առնչվող կոնկրետ հարցեր: Երկուստեք կարեւորվեց հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը, ինչը կհստակեցնի համագործակցության շրջանակը եւ արդյունքները, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |