ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի երկրորդ փուլում Լիլիթ Մկրտչյանը խաղաղ դաշն է կնքել Մարի Սեբայի հետ29 սեպտեմբերի 2009 - 22:34 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Չինաստանի Նանկին քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի երկրորդ փուլի 2-րդ տուրում հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը խաղաղ դաշն է կնքել ֆրանսուհի Մարի Սեբայի հետ: Հիշեցնենք, որ Մկրտչյանը 1-ին տուրում ոչ ոքի էր խաղացել ՌԴ ներկայացուցիչ Բաիրա Կովանովայի հետ: 2 տուրերից հետո Լիլիթ Մկրտչյանի ակտիվում 1 միավոր է եւ նա կիսում է մրցաշարային աղյուսակի 4-9 տեղերը Մարտա Ֆիերոյի, Մոնղոնթուլ Բաթհույագի, Յու Վենյունի, Շեն Յանի եւ Բաիրա Կովանովայի հետ: Երկրորդ տուրից հետո միանձնյա առաջատարն է վրաց շախմատիստուհի Նանա Ձագնիձեն, որը հաղթել է երկու տուրերում: 2-3 տեղերն են կիսում չինացի Ժու Չենը եւ Քսյու Յուխան: Նրանք 1,5-ական միավոր են վաստակել: Երրորդ փուլում Լիլիթ Մկրտչյանը հանդիպել է Չինաստանի ներկայացուցիչ Քսյու Յուխայի հետ: 2-րդ տուրի արդյունքներն են. Չժաո Սյուէ (Չինաստան)-Յու Վենյուն (Չինաստան)-0:1 Բեթյուլ Յիլդիզ (Թուրքիա)-Նանա Ձաղնիձե (Վրաստան)-0:1 Ժու Չեն (Քաթար)-Մոնղոնթուլ Բաթհույգ (Մոնգոլիա)-1:0 Բաիրա Կովանովա (Ռուսաստան)-Մարտա Ֆիերո (Էկվադոր)-0,5:0,5 Մարի Սեբա (Ֆրանսիա)-Լիլիթ Մկրտչյան (Հայաստան)-0,5:0,5 Քսյու Յուխա (Չինաստան)-Շեն Յան (Չինաստան)-1:0: Մրցաշարային դասավորությունը 2 տուրից հետո` Նանա Ձագնիձե-2, Ժու Չեն, Քսյու Յուխա-1,5, Լիլիթ Մկրտչյան, Բաիրա Կովանովա, Մարտա Ֆիերո, Շեն Յան, Մոնղոնթուլ Բաթհույագի, Յու Վենյուն-1, Մարի Սեբա, Չժաո Սյուէ-0,5, Բեթյուլ Յիլդիզ-0: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |