Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել Տորբյորն Յագլանդը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) ընտրեց Տորբյորն Յագլանդին(Նորվեգիա) գլխավոր քարտուղարի պաշտոնին հինգ տարվա պաշտոնավարման ժամկետով:



Տորբյորն Յագլանդը ստացավ է 165 ձայն (բացարձակ մեծամասնություն) ընտրությունների առաջին փուլում, իսկ Վլոձիմեժ Չիմոշեւիչը (Լեհաստան)` 80 ձայն: Ընդհանուր առմամբ տրվել է 245 ձայն:



Տորբյորն Յագլանդը եղել է նորվեգական խորհրդարանի նախագահը 2005թ-ից եւ Բուսկերուդի շրջանի խորհրդարանի անդամ 1993 թ-ից:





Տորբյորն Յագլանդի որպես գլխավոր քարտուղարի երդմնակալությունը տեղի կունենա 2009թ-ի հոկտեմբերի 1-ին: Այս մասին հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---