ԱՊՀ երկրների վճարային համակարգերի մասնագետները իրենց փորձը կփոխանակեն Երեւանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Երեւանում իր երկօրյա աշխատանքները սկսեց ԱՊՀ երկրների վճարային համակարգերի նախաձեռնության աշխատանքային խմբի (CISPI) 4-րդ նստաշրջանը, հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:



Ողջունելով հանդիպման մասնակիցներին, ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ վճարահաշվարկային համակարգերի գործունեությունը կարեւոր է ոչ միայն բանկային համակարգի եւ ֆինանսական ենթակառուցվածքի զարգացման, այլեւ ընդհանուր տնտեսության զարգացման համար: Նա նշեց, որ ԱՊՀ երկրներն այս ոլորտում միանման փորձ ունեն, եւ այս առումով, նրանց փորձառությունները եւ անցած ուղին կարող են օգտակար լինել միմյանց համար: ԿԲ նախագահի տեղակալը կարեւորեց այս ոլորտում սպառողների ֆինանսական գրագիտության եւ նրանց շահերի պաշտպանության խնդիրը:



Զեկույցներով հանդես են գալու Համաշխարհային բանկի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Հայաստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---