Հայ ռմբարկու Հովհաննես Գոհարյանը գոլային փոխանցմամբ աչքի է ընկավ «Բատեի» կազմում

PanARMENIAN.Net - Բելառուսի առաջնության 21-րդ տուրում բորիսովյան «Բատեն» 1:3 հաշվով հաղթանակ տարավ «Գրանիտի» (Միկաշեւիչի) նկատմամբ: Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեցին դաշտի տերերը. գոլն իր հաշվին գրանցեց Սաշչեկոն:



Բայց մինչ այդ` արդեն 8-րդ րոպեին, Հովհաննես Գոհարյանը վտանգավոր փոխանցում կատարեց, որը հաջողությամբ չպսակվեց: «Բատեին» հաջողվեց հաշիվը հավասարեցնել միայն երկրորդ խաղակեսում: Պատասխանը գոլը հարվածեցին 48-րդ րոպեին` հայ ռմբարկուի անմիջական մասնակցությամբ, երբ նա կտրուկ փոխանցում կատարեց կիսապաշտպան Ալեքսանդր Վոլոդկոյին, որն էլ գոլով ավարտեց գրոհը: Դաշտի տերերի դարպասը եւս երկու անգամ գրավեցին կիսապաշտպաններ Սերգեյ Կրիվեցն ու ռմբարկու Մաքսիմ Սկավիշը` համապատասխանաբար 72-րդ եւ 75-րդ րոպեներին:



21-րդ տուրից հետո «Բատեն» շարունակում է գլխավորել Բելառուսի առաջնության մրցաշարային սանդղակը` 10 միավորով առաջ անցնելով մերձակա հետապնդողից` «Դինամոյից»:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---