Ղազախստանում մեկնարկել են «Փոխգործակցություն-2009» զորավարժությունները

PanARMENIAN.Net - Ղազախստանում մեկնարկել են «Փոխգործակցություն-2009» զորավարժությունները, որոնք ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի մարտունակության ամենախոշոր ստուգատեսի երրորդ փուլն են ազդարարում:



Մոտ 1,5 հազար զինծառայող ու շուրջ 100 միավոր մարտական տեխնիկա է մասնակցում Ղազախստանի արեւմուտքում (Աքթաու) մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժություններին:



Ղազախստանի ԶՈՒ «Վոստոկ» տարածաշրջանային հրամանատարության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Պոսպելովի ղեկավարությամբ կայանալիք հրամանատարաշտաբային զորավարժություններից բացի, մի շարք ուսումնական միջոցառումներ կանցնեն Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի զինվորական ստորաբաժանումների եւ օպերատիվ խմբերի մասնակցությամբ:



Նախատեսվում է, որ զորավարժությունների ակտիվ փուլին հետեւելու համար Ղազախստան կժամանեն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---