Հայաստանի համահայկական ուղեւորությունն աննախադեպ քայլ է

PanARMENIAN.Net - Հայաստանի համահայկական ուղեւորությունն կարեւոր ու աննախադեպ քայլ է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը Սփյուռքի հարցում ձեւական բնույթ չի կրում»,-ասել է նախարարը: Ըստ նրա, ՀՀ նախագահի այցերը աշխարհի հայաշատ վայրեր վկայում են այն մասին, որ Սփյուռքը կարեւոր գործոն է պաշտոնական Երեւանի համար: «Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ողջ հայությունը քննարկում է Հայ-թուրքական արձանագրությունները եւ այն, որ Հայաստանի նախագահն անձամբ է որոշել լսել Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի կարծիքը, չափազանց կարեւոր իրադարձություն է»,-հայտարարել է Հրանուշ Հակոբյանը:



Հոկտեմբերի 1-ին Հայաստանի նախագահն առաջին անգամ համահայկական շրջագայություն կկատարի աշխարհի խոշորագույն հայկական համայնքներով: Սերժ Սարգսյանն կայցելի Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով, որտեղ տեղի կունենան տարածաշրջանային հանդիպումներ: Այս այցի նպատակն է ծանոթանալ Սփյուռքի կարծիքներին եւ մոտեցումներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:
 Ուշագրավ
---