Երեւանում նշել են Խաչատուր Աբովյանի` Արարատ բարձրանալու 180-ամյակը30 սեպտեմբերի 2009 - 18:22 AMT PanARMENIAN.Net - 180 տարի առաջ` 1829թ. սեպտեմբերի 27-ին, պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած գիտարշավի հետ միասին Խաչատուր Աբովյանը հաղթահարեց Արարատի բարձունքը (5165մ): Այսօր այդ օրը նշել են Հայաստանի Ազգային գրադարանում: Միջոցառման շրջանակներում կայացավ նաեւ «Արարատի նվաճումը» ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում է հայկական ժողովրդական երգերի կատարող Գուրգեն Դաբաղյանի եւ նրա ընկերների կողմից բիբլիական լեռան նվաճման մասին 2009թ. օգոստոսի 30-ին: «Մեր բարձրանալը Արարատ մենք նվիրեցինք հայ մեծ գրող Խաչատուր Աբովյանին»,- ասել է Գուրգեն Դաբաղյանը: Խաչատուր աբովյանը ծնվել է 1809թ. հոկտեմբերի 15-ին Քանաքեռ գյուղում: Հայ մեծ գրող, հայ նոր գրականության եւ նոր գրական լեզվի հիմնադիր, մանկավարժ, ազգագրագետ: Նրա գլխավոր ստեղծագործությունը «Վերք Հայաստանի» (1841թ., հրատարակվել է 1858թ.) պատմական վեպն է` առաջին հայկական աշխարհիկ վեպը խոսակցական լեզվով: Նվիրված է հայ ժողովրդի ազատագրական պայքարին 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի շրջանում եւ գրվել է հայկական կենդանի ժողովրդական լեզվով: Խաչատուր Աբովյանը անհայտ կորել է 1848թ. ապրիլի 14-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |