iCON Communications ընկերությունը 2009 թ-ի վերջում կապահովի ողջ Երեւանը Ինտերնետ ծածկույթով

PanARMENIAN.Net - Ամփոփելով iCON Communications ընկերության 6 ամսվա աշխատանքի արդյունքները հայկական շուկայում` ընկերության կոմերցիոն տնօրեն Րաֆֆի Քասաջյանը հայտնել է, որ ներկայումս iCON-ի ծածկույթը Երեւանում կազմում է 70 ք. կիլոմետրից ավելի եւ ներառում է Կենտրոնի, Արաբկիրի, Աջափնյակի, Վահագնի, Զեյթունի, երկաթուղու մերձակա տարածքը, Նորքի 2-ր զանգվածները, Ավանի, Քասախ Գյուղի տարածքները:



Նրա խոսքերով, ընկերության բաժանորդային բազան գերազանցվել է 3 հազարով, որոնցից շատերը` ֆիզիկական անձիք են: Բացի այդ, նա հաղորդել է, որ ընկերությունը Երեւան քաղաքի Ինտերնետ ծածկույթի աշխատանքները կավարտի մինչեւ ընթացիկ տարվա վերջը` ծայրահեղ դեպքում 2010 թ-ի առաջին շաբաթների ընթացքում:



Րաֆֆի Քասաջյանը նշեց նաեւ, որ տվյալ պահին ընկերության կողմից ներդրման գումարը կազմել է 10 մլն դոլար, իսկ Երեւանի ողջ տարածքը Ինտերնետ ծածկույթով ապահովելուց հետո այն կկազմի 15-16 մլն դոլար:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---