Երեւանում քննարկվել են ArmTech կոնգրեսին Հայաստանը նախապատրաստելու գործընթացն ընդլայնելու հարցերը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Synopsys ընկերության նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:



Ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունն ու ծրագրերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ տեղյակ է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աշխարհին ներկայացնելու ու առաջ մղելու Synopsys-ի շնորհակալ նախաձեռնություններին:



Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության աշխատանքների ընդլայնման հնարավորությանը, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված Armtech ձեռնարկի կազմակերպմանն ու Synopsys-ի հայաստանյան ներկայացուցչության աշխատանքներին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---