«Սիվիլիտասն» առաջին քննարկումներն է անցկացրել «Երկխոսություն» ծրագրի շրջանակներում30 սեպտեմբերի 2009 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Սիվիլիտաս» հիմնադրամի «Երկխոսություն» ծրագրի շրջանակներում առաջին անգամ քննարկումներ են տեղի ունեցել «Հայաստան-Թուրքիա` վերադարձ դեպի անցյալ» թեմայով, որին մասնակցել են թուրք եւ հայ հանրության ներկայացուցիչներ: Ըստ հայ հասարակական գործիչ Ալեքս Սարդարի, քննարկումների հիմնական հարցն այսօր կողմերի ձգտումն է իմանալ, թե ինչ են ուզում միմյանցից Թուրքիան ու Հայաստանը: Ըստ նրա, իրականում Հայ-թուրքական արձանագրությունների քննարկումները վերածվել են «սեւ-սպիտակի» գրանցման` դրանք կամ ընդունում են, կամ` ոչ: Իր հերթին, թուրքական Today`s Zaman թերթի լրագրող Յավուզ Բայդարն ասել է, թե թուրք հանրության մեծ մասը պատկերացում չունի անգամ իր պատմության «սեւ էջերի» եւ նույնիսկ Հայ-թուրքական արձանագրությունների մասին: «Մենք պետք է նախապատրաստենք մեր հանրությանն, որ նա հանգիստ ընկալի իր անցյալը»,-ասել է Բայդարը` հավելելով, որ Թուրքիան այլեւս չի ցանկանում խնդիրներ ունենալ իր հարեւանների հետ: Իր հերթին Երեւանի մամլո ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարեւորել է այն հանգամանքը, որ կարելի է նստել եւ քննարկել խնդիրներն առանց զգացմունքների: Նա ասել է, թե հայերը վախենում են նոր բաներից եւ բացատրել է դա նրանով, որ մարդիկ չեն վստահում այն անձանց, որոնք որոշումներ են կայացնում երկրում: Առաջիկայում նախատեսվում է նաեւ քննարկում անցկացնել «Հայաստան-Վրաստան», «Հայաստան-Ռուսաստան», «Հայաստան-ԵՄ» թեմաներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |