Արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից կախված է Էրդողանից30 սեպտեմբերի 2009 - 23:13 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի ԱԳՆ-ն լավ աշխատեր, ապա Հայ-թուրքական արձանագրությունները թերություններ չէին ունենա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքերով, ոչ թե Արձանագրությունները, այլ կողմերի հետագա գործողություններն են որոշում բանակցությունների ուղղությունը: Հարությունյանը ցանկություն է հայտնել նաեւ, որ Հայաստանի խորհրդարանը վավերացնի Արձանագրությունները միայն այն բանից հետո, երբ դա կանի Թուրքիայի խորհրդարանը` նշելով, որ Թուրքիայի խորհրդարանի գործողությունները կախված են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանից: Ընդ որում, Գ.Հարությունյանը գտնում է, որ Արձանագրությունների ստորագրումը բխում է Հայաստանի ազգային շահերից եւ նոր հնարավորություններ կբացի երկրի համար: Նա նաեւ ողջունել է ՀՀ նախագահի նախաձեռնությունը, որը հոկտեմբերի 1-ից սկսում է համահայկական ուղեւորությունը աշխարհի խոշորագույն հայ համայնքներով` ընդգծելով, որ Հայաստանն ու սփյուռքը պետք է միասնական լինեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |