Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի մի շարք երկրների իր գործընկերների հետ30 սեպտեմբերի 2009 - 23:39 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում ընթացող աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է հունգարացի իր գործընկերՊետերԲալաշի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց Հայաստանի Նախագահի Հունգարիա կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքները: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների եւ միջազգային կազմակերպություններում համագործակցության, Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, Հարավային Կովկասի խնդիրների, Եվրոպական միությունում ընթացող գործընթացների շուրջ: Երկու երկրների համագործակցությունը եւ զարգացման հեռանկարները, տարածաշրջանային հարցերն ու միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունն էին Հայաստանի եւ Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ժաո Գեմեշ Կրավինհոյի հանդիպման գլխավոր թեմաները: Զրուցակիցները քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացմանը, մշակույթի եւ տուրիզմի ոլորտներում կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Այցի ընթացքումՀայաստանիարտաքին գործերինախարարը հանդիպեց նաեւ Ամերիկայի հրեականկոմիտեիներկայացուցիչներին: Զրույցիընթացքումարծարծվեցին Հայաստան Իսրայել հարաբերությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |