«ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ 2 ապրիլի 2002 - 23:49 AMT PanARMENIAN.Net - Մի քանի ծայրահեղ ընդդիմադիր կուսակցություններ, միավորելով մի ժամանակ իշխող «Հայոց համազգային շարժման» կուսակցության նախկին ներկայացուցիչներին, ցույցի են կոչել իրենց կողմնակիցներին: Նրանք բողոքում են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` «Ա1+» հեռուստաընկերությանը 37-րդ հաճախականության ալիքից օգտվելու իրավունքից զրկելու որոշման դեմ: Երեք հարյուրին մոտ մարդիկ են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ եւ պահանջում են լուծարել հանձնաժողովը: Միաժամանակ, հայտնի է, որ օրենքի համապատասխան` հանձնաժողովը ձեւավորելու եւ լուծարելու իրավասությունը ոչ թե խորհրդարանինն է, այլ նախագահինը: Հիշեցնենք, որ ՀՀՇ-ի իշխանության ժամանակահատվածում փակվել էին 13 թերթ, իսկ «Ա1+» հեռուստաընկերությունը (այն ժամանակ դեռեւս «Ա1» անվանվող) նույնպես զրկվել էր եթերից:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |