Հոկտեմբերի 7-15-ը Երեւանում տեղի կունենա հնդկական ապրանքների ցուցահանդես 1 հոկտեմբերի 2009 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հնդկական ապրանքների ցուցահանդեսը տեղի կունենա Երեւանում` հոկտեմբերի 7-15-ը «Դինամո» մարզահամալիրում: Այս մասին PanARMENIAN.NET-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Առեւվտրա-արդյունաբերական պալատի մամլո քարտուղար ՎրեԺ Սարուխանյանը: Նրա խոսքերով ցուցահանդեսին կներկայացվեն տարբեր հնդկական ապրանքներ` մանկական հագուստ, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, գորգեր, նորաձեւ հագուստ, կաշվե իրեր, տեքստիլ, պարենամթերքներ:ՀԱԱՊ եւ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան միջեւ պայմանավորվածություն կա անցկացնել այդպիսի ցուցահանդեսներ տարին երկու անգամ` գարնանը եւ աշնանը: «Նմանատիպ ցուցահանդես-վաճառքը աջակցում է առեւտրա-տնտեսական հարաբերությունների բարելավմանը Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ»,- ասել է Սարուխյանը: Գարնանային ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն առաջացրեց կանանց շրջանում: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատը եւ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |