Հայ շախմատիստները ջախջախել են Վրաստանի հավաքականին Թուրքիայում ընթացող պատանիների օլիմպիադայում 1 հոկտեմբերի 2009 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի պատանիների (մինչեւ 16 տարեկան) հավաքականը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 3-ը Թուրքիայի Ահիսար քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի 7-րդ տուրում ջախջախիչ պարտություն է հասցրել Վրաստանի հավաքականին` 3,5:0,5 հաշվով: Հայաստանից հաղթանակի հասան Հայկ Վարդանյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը եւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Նոդար Լորդկիպանիձե-Ռոբերտ Աղասարյան պարտիան ոչ ոքի ավարտվեց: Սա Հայաստանի հավաքականի արդեն չորրորդ հաղթանակն է օլիմպիադայում եւ երկրորդն անընդմեջ` 6-րդ տուրում հայկական թիմը ջախջախեց Անգլիայի հավաքականին 3:1 հաշվով: Հիշեցնենք, որ հայկական թիմը առաջին երեք տուրերում հանդիպել է թուրքական թիմերի հետ, որոնցից մեկի հետ ոչ ոքի է խաղացել, իսկ մյուս երկուսին հաղթել է, 4-5 փուլերում թիմը նվազագույն հաշվով զիջել է ՌԴ-ի եւ Հունգարիայի հավաքականներին համապատասխանաբար: ՀՀ հավաքականը 7 տուրից հետո 18 միավոր է հավաքել եւ կիսում է մրցաշարային աղյուսակի 3-4 տեղերը Հունգարիայի հետ: 20 միավարով առաջատարներն են Ռուսաստանի ու Հնդկաստանի հավաքականները: Օլիմպիադային մասնկացում է 22 թիմ, այդ թվում 6 թիմ Թուրքիայից: 8-րդ տուրում հայ շախմատիստները ուժերը կչափեն Ադրբեջանի հավաքականի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |