«Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԵԼ Է 37-ՐԴ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԻ ՎՐԱ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

PanARMENIAN.Net - Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել` զրկել «Ա1+» հեռուստաընկերությանը 37-րդ հաճախականության ալիքի վրա հեռարձակվելու իրավունքից: Այդ հաճախականության վրա հեռարձակվելու իրավունքի ձեռք բերման մրցույթում հաղթել է «Շարմ» ընկերությունը,որը խոստացել է հեռուստաընկերության ստեղծման համար ներգրավել 800 միլիոն դոլար: «Ա1+» հեռուստաընկերությունը Հայաստանի առաջին ոչ պետական հեռուստաընկերություններից մեկն է: Նա առաջինն է բավարարել շուրջօրյա հեռարձակումը եւ ստեղծել նորությունների ծառայություն, որը համարվում է ամենադինամիկը եւ օպերատիվը: «Ա1+»-ի նորությունների որակի եւ օպերատիվության մասին արտահայտվել է նույնիսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Միեւնույն ժամանակ ընկերության որոշ ծրագրեր տարբերվում են իշխանությունների հանդեպ ունեցած վառ արտահայտված ծայրահեղ ընդդիմադիր դիրքորոշմամբ, որը եւ, հեռուստաընկերության ղեկավարների հավաստմամբ, դարձավ եթերից զրկվելու իսկական պատճառը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---