Սողանքները սպառնում են Գոշավանք միջնադարյան վանական համալիրին 1 հոկտեմբերի 2009 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ճապոնացի մասնագետները 2003 թ-ից փորձում էին պաշտպանել սողանքներից Գոշավանք միջնադարյան վանական համալիրը, սակայն նրանց փորձերն ապարդյուն անցան: Ինչպես հաղորդում է «Բլագովեստ-Ինֆոն», նրանք կարողացան զսպել սողանքները միայն մի քանի տարիների ընթացքում: Ներկայումս լեռնային ապարների սահքը շարունակվում է:Գոշավանքը` (Նոր Գետիկ) միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի` Գոշ գյուղում: Այն հիմնադրվել է 12դ.`առակագիր, «Դատաստանագրքի» հեղինակ Մխիթար Գոշի կողմից: Գոշավանք վանական համալիրը ընդգրկում է սբ.Աստվածածին եկեղեցին (1191-96թթ.) գավիթով (1197-1203թթ.) , գմբեթային սրահի տիպի սբ.Գրիգորի եկեղեցին (1208-1241թթ.), կամարային սրահի տիպի սբ. Լուսավորչի փոքր եկեղեցին (1237-47թթ.), երկու հարկանի գրապահոցը (մինչեւ 1231թ.), մատուռներ եւ այլ կառույցներ: Համալիրի հիմնական կառույցները կանգնեցրել է Մխիթար ճարտարապետը: Վերջերս այստեղ կանգնեցվել են տարբեր լեզուներով իրազեկող ցուցանակներ; Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |