Հայ-թուրքական սահմանի բացումը լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար

PanARMENIAN.Net - Վերլուծելով Հայաստանի եւ Թուրքաիայի տնտեսական պոտենցիալները` խորհրդարանական ՀՅԴ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց փաստաթուղթ, որը կազմվել է ՀՅԴ Բյուրոյի կողմից, որոմ թվարկված են բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են ծագել հայ - թուրքական

արձանագրությունների ստորագրումից հետո: «Մեր զեկույցում մենք վերծանել ենք 53 խնդիր, որոնք կարիք ունեն անհապաղ լուծման», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով գյուղատնտեսության ոլորտը ամենախոցելին է Հայաստանի տնտեսական համակարգում:



Իր հերթին Տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը չհամաձայնեց Արծվիկ Մինասյանին` ասելով, որ սահմանի բացման դեպքում Հայաստանի արտահանումը կաճի 38 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն կարձանագրի 3 տոկոսանոց աճ:



«Հայ - թուրքական սահմանի բացումով մենք հնարավորություն կստանանք զարգացնել Հայաստանի տնտեսությունը», - նշեց Վարդան Այվազյանը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---