Հարավային Կովկասում անվտանգության դեֆիցիտ է նկատվում 1 հոկտեմբերի 2009 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում օգոստոսյան պատերազմից հետո անվտանգության դեֆիցիտ է նկատվում: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ Մեծ Կովկասում» թեմայով Երեւան-Կիեւ հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Մեծ Բրիտանիա) Ռուսաստանի ու Եվրասիայի ծրագրերի տնօրեն Օկսանա Անտոնենկոն: «Այդ պատերազմից հետո Հարավային Կովկասի խնդիրը ներառվել է միջազգային օրակարգի մեջ եւ պետք է խոստովանել, որ մենք այժմ տարածաշրջանային ալգորիթմի մշակումից շատ ավելի հեռու ենք գտնվում, քան մեկ տարի առաջ»,- հայտնել է փորձագետը:Օկսանա Անտոնենկոն նշել է մի շարք դրական երեւույթներ, որոնք բարենպաստ ազդեցություն կունենան նման ալգորիթմի մշակման վրա. դրական իմպուլսները ամերիկա-ռուսական հարաբերություններում, ԵՄ դերի մեծացումը անվտանգության հրապարակում` որպես խաղացող եւ հայ-թուրքական հարաբերությունների սպասվող կարգավորումը: «Օգոստոսյան պատերազմից հետո առաջարկված Կովկասյան պլատֆորմը դեռեւս արգելակում է: Տարածաշրջանային ալգորիթմի մշակման գործում առաջընթացը հնարավոր է, եթե նախաձեռնություններով հանդես գան Հարավային Կովկասի երկրները»,- նշել է փորձագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |