ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» միավորվել են ընդդեմ հայ - թուրքական արձանագրությունների 1 հոկտեմբերի 2009 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Լինելով կողմ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՀՅԴ Դաշնակցության եւ «Ժառանգության» գլխավորությամբ հայտարարել են, որ արձանագրություններից հարկավոր է բացառել բոլոր այն կետերը, որոնք վերաբերում են Հայաստանի եւ Թուրքիայի այսպես կոչված սահմանի ճանաչմանը, քանի որ դրանով հայկական կողմը կճանաչի Կարսի պայմանագիրը: Խմբակցությունները դեմ են արխիվները հետազոտող հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ դրանով կասկածի տակ կդրվի Հայոց ցեղասպանության փաստը: «Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի կերպ չի կարող կապված լինել Լեռնային Ղարաբաղի հետ», - նշվում է ՀՅԴ եւ «Ժառանգության» համատեղ հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |