Սերժ Սարգսյանն ու Ռամկավար-ազատական կուսակցությունը քննարկել են Հայ-թուրքական արձանագրությունները 1 հոկտեմբերի 2009 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության պատվիրակներին ԱՄՆ-ից, Կանադայից, Եվրոպայից եւ Մերձավոր Արեւելքից, որոնք Հայաստանում են գտնվում Արմենական կուսակցության հետ համատեղ համագումարին մասնակցելու նպատակով: Ս.Սարգսյանը կարեւորել է Ռամկավար-ազատական կուսակցության դերն ու նշանակությունը հայ մշակույթի եւ կրթության զարգացման գործում, Հայաստան-Սփյուռք կապերի ամրպանդման, ինչպես նաեւ Հայ դատի գաղափարներն առաջ տանելու գործում: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական երկխոսությանն առնչվող հարցեր, նախագահը պատասխանել է ներկաների հարցերին: «Ինձ համար կարեւոր է լսել ձեր կարծիքը Արձանագրությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Այդ նպատակով եմ ես նախաձեռնել իմ համահայկական ուղեւորությունը: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն կարծիքները, ես պատրաստ եմ լսել դրանք եւ պարզաբանել հարցի էությունը»,-ասել է նախագահը: Պատվիրակության անդամներն ասել են, որ նախագահը ցրել է իրենց մտահոգությունները: Հյուրերը հաջողություն են մաղթել նախագահին եւ հավաստիացրել են, որ պատրաստ են աջակցել նրան այս գործընթացում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |